ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ի՞նչ Է կատարվում Տավուշում

Ի՞նչ Է կատարվում Տավուշում
21.04.2024 | 21:16

Երդվյալ թշնամին՝ ֆաշիստական Ադրբեջանն ու նրա հետ արդեն բացեիբաց համագործակցող փաշինյանական խունտան, փորձում են համատեղ ջանքերով, առանց մեկ կրակոց արձակելու՝

1. զրկել Հայաստանը պաշտպանունակության ու կենսունակության վերջին հնարավորություններից,

2. ամբողջովին կազմաքանդել Հայկական բանակի հյուսիս-արևելյան պաշտպանական գոտին, ստանալ ռազմավարական նշանակություն ունեցող նոր հենակետեր՝ շրջակա հայկական բնակավայրերն ուղիղ թիրախի տակ պահելու և երկրի կենտրոնական շրջաններ դյուրությամբ ներթափանցելու համար,

3. արագորեն հայաթափել-բռնագաղթեցնել հայկական մի ամբողջ գյուղախումբ,

4. Ադրբեջանի վերահսկողության տակ դնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը,

5. Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ դնել Հայաստան մտնող գազամուղը,

6. կտրել Նոյեմբերյանի շրջանը Հայաստանի կենտրոնից,

7. հուսալքել Հայկական բանակն ու վերջնականապես ջարդել հայերի դիմադրական կամքն ու ոգին։

Այս ցեղասպանական ծրագրերը պետք է կասեցվեն բոլոր հնարավոր միջոցներով. թշնամին պետք է մնա ձեռնունայն, իսկ նրա հետ համագործակցողները՝ պատասխանատվության ենթարկվեն պետական դավաճանության համար։

Մեզ օդի ու ջրի պես պետք են նոր՝ բանիմաց ու հայրենաշունչ քաղաքական ղեկավարություն, ինչպես նաև նոր, իսկական Հայոց սպարապետ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3287

Մեկնաբանություններ